Քաղաքական գլխավոր 

Ռուսաստանը Միքայել Հարությունյանին չի արտահանձնում Հայաստանին. Աղբյուր

Մոսկվան Երևանից պաշտոնական հարցում է ստացել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու համար, ով գտնվում է միջպետական հետախուզման մեջ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հավելելով, որ հարցումն այս պահին գտնվում է քննարկման փուլում:

Նախնական որոշում է կայացվել, որի համաձայն  ռուսական կողմը մերժելու է Երևանի դիմումը, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ունի ռուսական անձնագիր: Այս մասին գործակալությանը հայտնել է գործին ծանոթ աղբյուրը՝ հավելելով, որ ռուսական օրենքների համաձայն, Մոսկվան իր քաղաքացիներին չի հանձնում այլ պետություններին, այդ թվում նաև քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնել, միայն նշելով, որ հարցումն ուղարկվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով:

Նույն շարքից