Սեպտեմբերի 1-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հավելելով, թե սպասվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում:
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանում գտնվելու է պաշտոնական այցով:
Պուտինն ու Ալիևը քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերությունների օրակարգին: Քննարկումից դուրս չեն մնալու ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը: