Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը չի մեկնաբանել այն տեղեկությունները, թե պաշտոնական Բաքուն մտադիր է անդամակցել ՀԱՊԿ-ին: Այս մասին հայտնում է interfax.az-ը՝ հավելելով, որ այս պահին որևէ նոր բան չկա ասելու այդ թեմայով:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որ Բաքվի կողմից նման ցանկության դեպքում Երևան կօգտվի վետոյի իրավունքից, Հաջիևը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամը չէ, կան կազմակերպության այլ անդամներ ևս: