Հասարակություն 

Լուկաշենկոն հայտարարել է Բելոռուսի կառավարությունում հարբեցողության հետ կապված խնդրի մասին

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի կառավարությունում հարբեցողության հետ կապված խնդիրներ կան:

«Հրապարակավ ցանկանում եմ հայտարարել, որ հարբեցողությունն անթույլատրելի է: Ես ամաչում եմ այդ մասին ասել, բայց շատ ղեկավարներ, որոնց ես վերջերս պաշտոնանկ եմ արել, ալկոհոլ են օգտագործել»,-ասել է Լուկաշենկոն:

Նախագահի խոսքերով, ինքը չի հետևում, թե ինչ են անում իր ենթակաները հանգստի ժամերին, սակայն ինչ վերաբերում է ալկոհոլ օգտագործելուն, ապա այդ մասով պետք է չափ ու սահման լինի, պետք է հասկանալ՝ որտեղ ու որքան խմել:

 

Նույն շարքից