Քաղաքական 

Պուտինն ու Քոչարյանը չեն խոսել վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործի մասին. Կրեմլը մանրամասներ է հայտնում

Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեն խոսել վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործի մասին: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ Քոչարյանին և Պուտինին արդեն երկար տարիներ կապում են լավ հարաբերություններ. «Նրանք լավ հարաբերություններ ունեն, որոնք կախված չեն ինչ-որ իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Հայաստանում»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

 

Նույն շարքից