Քաղաքական Միջազգային 

Տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում Սիրիայի հարցով եռակողմ գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքերով, շատ տրամաբանական է, որ Պուտինն ու Էրդողանն օգտվելու են հնարավորությունից երկկողմ շփում ունենալու համար:

Հարցին, թե ի՞նչ թեմաներ են քննարկվելու հանդիպման ժամանակ, Պուտինի խոսնակը նշել է՝ ավանդական:

Նույն շարքից