Ռուաստանը պետք է պայմանավորվի Իրանի և Թուրքիայի հետ այդ երկրների տարածքներում ռուսական ռազմածովային և ռազմաօդային բազաներ տեղադրելու հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Ժիրինովսկին վստահեցրել է, որ Թուրքիան պատրաստ է իր տարածքում ռուսական բազա ունենալ՝ հավելելով, որ այդ մասին ինքը խոսել է նախագահ Էրդողանի հետ. «Նա ցանկանում է լինել Ռուսաստանի հետ, չի ցանկանում հերթի մեջ լինել, մնալ վերջին վագոնում և գնալ ԵՄ: Մեզ հետ ամբողջ աշխարհը կիմանա, թե ով է Էրդողանը»:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործիչը հուլիսին մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը, որը տեղի ունեցավ Անկարայում: