Եվրոպայի լիգայի 2018-19 մրցաշրջանում խմբային փուլում Լոնդոնի «Արսենալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, հանդիպելու է նաև ադրբեջանական «Քարաբաղի» հետ:
Բացի ադրբեջանական թիմից, լոնդոնյան գրանդի հետ նույն խմբում հայտնվել են «Սպորտինգը» և «Վորսկլան»:
Կմեկնի արդյո՞ք Մխիթարյանն Արդբեջան, թե՝ չէ, պատրաստ են արդյո՞ք հարևան երկրում ապահովել նրա անվտանգությունը, դեռ հայտնի չէ: