Հասարակություն 

Ինչպե՞ս. Պավլիկ Մանուկյանը սենսացիոն հայտարարություններ է արել կալանավայրից. «Հրապարակի»

Կալանավայրից «Հրապարակի» խմբագրություն է զանգահարել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանը՝ հայտնելով, որ ասելիք ունի, որը ցանկանում է հնչեցնել մամուլով։ Նրա խոսքը վերաբերում էր «Սասան ծռերի» իր ընկերներին, նրանց՝ կուսակցություն հիմնելու մտադրությանը և Գարեգին Չուգասզյանին։

«Խոսքս նախ պետք է ուղղեմ «Սասնա ծռերի» իմ ընկերներին, որոնք իրենց պարտքն են կատարել հայրենիքի, համայն հայության առաջ։ Մենք արդարության մարտիկներ ենք եղել և կանք։ Վաղ, թե ուշ, միևնույն է, մենք երկրի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին, անվտանգության դերակատարության մեջ մեր անելիքն ունենալու ենք, քանզի արդարությունը, եթե մի տեղ բացակայելու է, թագավորելու են սատանաները։ Մեր խնդիրն այն չի եղել մաս կազմել իշխանության, մեր խնդիրը եղել է վերականգնել արդարությունը, ժողովրդի գողացած իրավունքը հետ բերելը, կանխել պետական տեռորը»,-Hraparak.am-ի հետ զրույցում իր խոսքն այսպես սկսեց պարոն Մանուկյանը։

Ապա անցավ բուն թեմային՝ «Հիմնադիր խորհրդարանի» հետ համատեղ կուսակցություն հիմնելու իր ընկերների որոշմանը։

«Ես մի հայտարարություն պիտի անեմ, որ «Սասնա ծռերի» իմ ընկերները, իմ «Սասնա ծուռ» ախպրտինքը պետք է շատ զգույշ լինեն, քանզի «Հիմնադիր խորհդրարանի» համակարգող խորհուրդը պետք է նախ մի հատ հաշվետվություն տա Գարեգին Չուքասզյանի կատարած գործողությունների մասին, ինչպե՞ս եղավ, որ նա, երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք։ Ինչպե՞ս եղավ, որ նա թաքնվեց և ապրիլի 24-ին հայտնվեց, կամ երբ որ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի՝ գիշերով ստորագրությամբ բաց թողնվեց և հայտնվեց դատարանի դիմաց՝ «Սասնա ծռերի» աջակիցների և հարազատների առաջ և համարեց քաղաքական սաբոտաժ ժողովրդի արդար ցասումը՝ «Սասնա ծռերին» բաց թողնելու կապակցությամբ։ Կամ ինչպե՞ս եղավ, որ նա հայտնվեց Մատենադարանի մոտ, էդ հայտնությունն իրոք հարություն էր Գարեգինի՞, թե՞ իրոք նա հարյավ ի մեռելոց, չնայած՝ հոգևոր ու պետական բարձրաստիճան այրերը գնացին և տեղում օրհնեցին էդ հարությունը։ Ինչպե՞ս։ Այսինքն՝ սա ես համարում եմ քաղաքական անեքսիա կամ, իմ որակմամբ, քաղաքական բուտիլիզմ»,-ասաց Պավլիկ Մանուկյանը՝ ժողովրդին զգուշացնելով, որ զգոն լինեն, քանզի «կապ չունի «Սասնա ծռերի» ցանկության և ժողովրդի արդար երազանքի հետ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից