Հասարակություն 

ԿԳ նախարարը ողջունեց ՀՀԿ-ն լքած Աննա Ստեփանյանի որոշումը և պատմեց զավեշտալի դեպքի մասին

analitik.am

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ողջունում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի որոշումը՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ Հայաստանում հայ-չինական բարեկամական դպրոցի բացման արարողության ժամանակ Ստեփանյանը հայտարարեց, որ դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից՝ դժվարանալով հիշել, թե երբ է դա արել:

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազատության եթերում ԿԳ նախարարը հայտարարեց, թե ողջունում է Ստեփանյանի այդ քայլը, սակայն չէր ողջունի, եթե վերջինս որոշեր անդամակցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քանի որ նման անցումները ճիշտ չեն:

Նախարարը նաև հայտնեց, որ իրեն են մոտեցել մի խումբ տնօրեններ ու ուսուցիչներ և ասել, որ ցանկանում են անդամակցել ՔՊ-ին՝ սակայն չկարողանալով ասել, թե ինչի համար են դա ուզում անել:

Արայիկ Հարությունյանը հիշեց նաև օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից առաջ տեղի ունցած մի զավեշտալի դեպքի մասին, երբ բուհերից մեկի ղեկավարը զանգահարել է ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին իմանալու համար, թե ինչ հրահանգներ են լինելու՝ հայտնելով, որ պատրաստ են ցուցակով ներկայանալ: Այդ ղեկավարին տեղյակ են պահել, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել և նման բան չի լինելու:

Նույն շարքից