Analitik.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ մենաշնորհային դիրքեր զբաղեցնելու շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել:
Ըստ մեր աղբյուրի, Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է իր ամենավստահելի կադրերից մեկին նշանակել տալ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն: Խոսքը վերաբերում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ի սրտաբանական բաժնի վարիչ, հայտնի սրտաբան Ադամյան Միքայելին: Ամենայն հավանականությամբ, զրկվելով շաքարավազ ներկրելու մենաշնորհից, Ալեքսանյանը ցանկանում է մենաշնորհային դիրք զբաղեցնել բժշկական ոլորտում՝ սկսելով սրտաբանական ոլորտը մենաշնորհային դարձնելուց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ հարցի շուրջ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառավարության հետ: