Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանում վերջին անգամ ուղիղ քվեարկությամբ նախագահ են ընտրում. Գործող նախագահը չի մասնակցի պայքարին

analitik.am

Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր երկրին ծառայելու է այլ ձևաչափով՝ հավելելով, որ հետագայում ևս, ինչպես նախագահության տարիներին, իր գործունեությունը նվիրված է լինելու վրացի ժողովրդին օգտակար լինելուն:

Հիշեցնենք, որ հարևան Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին: Սա լինելու է վերջին անգամը, երբ Վրաստանում նախագահ են ընտրում ուղիղ քվեարկությամբ: 2024 թվականից սկսված երկրում նախագահ են ընտրելու 300 պատվիրակները:

 

Նույն շարքից