Օգոստոսի 28-31-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում իրականացրել է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն:
Ուսումնասիրվել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս, Շողակաթ համայնքները, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը, «Գավառի հաց» ԲԲԸ-ը, «Գավառտրանս», «Սևանի հացի գործարան», «Արմեն-Մար» ՍՊԸ-ները:
ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերել մարզի համայքներին և կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու և ճշգրտելու աշխատանքներում, ինչպես նաև՝ սեպտեմբերին նախատեսված ռազմավարական հրամանատարաշտաբային ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքներում: