Դոնեցկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, հայտնում է ТАСС-ը։
Ավելի ուշ, Դոնեցկի ղեկավարի մահը պաշտոնապես հաստատվել է իր գլխավորած վարչակազմում, հաղորդում է Դոնեցկի լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկությունների, Զախարչենկոն վիրավորվել է պայթյունի ժամանակ՝ «Сепар» սրճարանում, որը գտնվում է նրա նստավայրի մոտ:
Նշենք, որ Ալեքսանդր Զախարչենկոն ղեկավարել է Դոնեցկի հանրապետության նախարարների խորհուրդը 2014 թ.-ի օգոստոսին, փոխարինելով Ալեքսանդր Բորոդային: Նույն տարվա նոյեմբերին նա հաղթել է հանրապետության ղեկավարի ընտրությունները և զբաղեցրել է այդ պաշտոնը:
Ալեքսանդր Զախարչենկոն 42 տարեկան էր։