Հայաստան Քաղաքական 

ՕԵԿ-ը մուրաբայի փոխարեն խոստանում է ուսման վարձ զեղչ անել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ ավանդույթներին, բայց դրանք զարգացնելով և համապատասխանեցնելով արդի իրողություններին: Եթե նախկինում ՕԵԿ-ն ընտրողներին կաշառելու համար մուրաբա և հյութեր էր բաժանում, ապա հիմա խոստանում են ուսման վարձի զեղչ անել:

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին խոստացել են այս տարվա ուսման վարձի էական զեղչ անել, եթե նրանք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՕԵԿ ցուցակին գոնե 20 ձայն ապահովեն: Թե այդ ձայների հաշվարկը ոնց է կատարվելու կամ ստուգվելու՝ հայտնի չէ: Հավանաբար, եթե ՕԵԿ-ը պարտվի, ուսանողները խոստացված զեղչը չեն ստանա, այնպես որ՝ ակադեմիայի սեփականատեր Արթուր Բաղդասարյան նամեն դեպքում չի տուժի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից