Գլխավոր Հասարակություն 

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը

analitik.am

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը խոսել է Եվրոպայի լիգայի շրջանակներում կայանալիք «Արսենալ»-«Քարաբաղ» հանդիպումների և մասնավորապես այդ հանդիպումներից մեկին՝ Ադրբեջանում կայանալիքին, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կայացած վիճակահանության ժամանակ հայտնի դարձավ, որ լոնդոնյան գրանդը խմբային փուլում ընդգրկված է նաև ադրբեջանական ակումբի հետ:

«Մենք չէինք ցանկանա առաջ ընկնել ֆուտբոլային գործընթացներից: Թող ակումբները որոշեն իրենց կազմերը հանդիպումից առաջ, ինչից հետո կարելի կլինի խոսել Մխիթարյանին Ադրբեջան մուտք գործել թույլատրելու մասին: Եթե մեզ դիմեն այդ հարցով, այն քննարկման առարկա կլինի»,-հայտարարել է ադրբեջանցին:

Նույն շարքից