Հասարակություն 

Օսիպյանը ոստիկաններին հորդորել է աշխատել, մինչև տեսնեն՝ ինչ է լինելու. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների հավաստմամբ, վերջին շրջանում կտրուկ աճել է այն ոստիանների թիվը, ովքեր ցանկանում են լքել համակարգը: Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ է շրջում ոստիկանության տարբեր կառույցներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին և չկազմաքանդել համակարգը:

Բանն այն է, որ հրահանգված է վերջ տալ «լևի» եկամուտ ստանալու պրակտիկային, իսկ չնչին աշխատավարձ ստացող ոստիկանները հրաժարվում են այդ գումարով աշխատել, քանի որ չեն կարողանում «ընտանիք պահել»:

Ի դեպ, այդ վիճակի ամենաընդգծված արտացոլումն է հենց ճանապարհային ոստիկանների «անհավես» աշխատանքը, որը բոլորի աչքի առջև է:

Քանի որ հաջորդ տարի ևս ոստիկանների աշխատավարձի ավելացում չի ակնկալվում, համակարգում ցայտնոտ է սկսվել: Օսիպյանը բոլորին հորդորել է աշխատել, մինչև տեսնեն՝ ինչ է լինելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից