X Factor նախագծի նորզելանդական տարբերակի ժյուրիի 2 անդամները հեռացվել են՝ մրցույթի մասնակցին ուղիղ եթերում վիրավորելու համար, գրում է The Independent-ը:
TV3 ցանցի սեփականատեր MediaWorks-ը հեռացրել է Նատալյա Քիլս- Վիլի Մուն ամուսնական զույգին, երբ նրանք սկսել են բանավոր վիրավորանքներ հնչեցնել մասնակցի հասցեին: Նրանք մասնակցին անվանել են «տհաճ», «զզվելի» ու «գարշելի»: