Գլխավոր Հասարակություն 

Սոչիում վայրէջքի պահին 164 ուղևոր տեղափոխող օդանավ է այրվել. Զոհ ու վիրավորներ կան

analitik.am

Մոսկվայից օդ բարձրացած Boeing 737 օդանավը Սոչիի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո սահել և հայտնվել է գետի մեջ: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, վայրէջքի ժամանակ կոտրվել է օդանավի շասին,  ինչին հաջորդել է ձախ թևի բռնկումը:

Միջադեպի պահին օդանավում եղել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Բոլորին տարհանել են:

Տեղի ունեցածի արդյունքում կա 18 տուժած և մեկ զոհ: Զոհն օդանավի աշխատակից է, ով օգնել է տարհանել ուղևորներին, նա մահացել է սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով:

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն նախնական տեղեկություններով օդանավը վթարվել է վատ եղանակային պայմանների հետևանքով:

Նույն շարքից