Հասարակություն 

Զախարչենկոյի սպանության գործով ձերբակալվածները հայտնել են ուկրաինական հետքի մասին

analitik.am

Դոնեցկի ինքնավար հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի մահվան պատճառ դարձած պայթյունի գործով ձերբակալվածները հայտարարել են, որ տեղի ունեցածի ետևում կանգնած է ուկրաինական կողմը: Այս մասին հայտարարել է Զախարչենկոյին ժամանակավորապես փոխարինող Դմիտրի Տրապեզնիկովը:

Նշենք, որ ճակատագրական պայթյունից անմիջապես հետո ձերբակալություններ տեղի ունեցան: Արդեն այդ ժամանակ կային տեղեկություններ, որ ձերբակալվածներն ուկրաինացի դիվերսանտներ են:

Տրապեզնիկովը նաև հայտնել է, որ քաղաքում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, քաղաքացիներն անհանգստանալու առիթ չունեն:

Նույն շարքից