Հասարակություն 

Փրկարարները մարել են պահեստային տարածքում բռնկված հրդեհը

analitik.am

Օգոստոսի 31-ին, ժամը 17:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու թիվ 2ա հասցեում գտնվող Պռոշյան կոնյակի գործարանի մոտակայքում այրվում են դատարկ արկղեր:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ինը մարտական հաշվարկ, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 47/6 հասցեում գտնվող Պռոշյան կոնյակի գործարանի կողմից վարձակալված պահեստային տարածքում (2000 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել՝ 02:16-ին:

Այրվել են շինության պատուհանները և ստվարաթղթե արկղերի հումք:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից