Հասարակություն 

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա զինված հարձակման գործով այլ անձինք էլ են բերման ենթարկվել

analitik.am

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։

Ստացված տվյալներն իրացնելով, օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, կոչումով՝ ավագ։

Հետագա միջոցառումներով իրավապահները Մարմարաշեն գյուղի հարակից դաշտում հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ և «Մակարով» ատրճանակ, որոնք, նախնական տվյալներով, հանցագործության գործիքներն են։

Մյուս անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ ոստիկանները շարունակում են ձեռնարկել ծավալուն միջոցառումներ։

Այսօր հայտնաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել այլ անձինք ևս, որոնց դեպքի հետ առնչությունը պարզվում է։

Նույն շարքից