Հասարակություն 

Դոնեցկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում Զախարչենկոյից բացի ևս մեկ զոհ կա

analitik.am

Օգոստոսի 31-ին երեկոյան Դոնեցկի  կենտրոնում գտնվող Սեպար սրճարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվեց Դոնեցկի ինքնավար հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:

Այսօր հայտնի է դարձել, որ պայթյունի արդյունքում ևս մեկ զոհ կա: Խոսքը մասնավորապես վերաբերում է Զախարչենկոյի թիկնապահին:

Հավելենք, որ միջադեպի արդյունքում տուժել է 11 մարդ, նրանցից  6-ը հոսպիտալացվել են:

 

Նույն շարքից