Ներկայում բյուջետային քննարկումներ են ընթանում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սարդարապատի դպրոցում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ լինելու է արդյո՞ք ուսուցիչների աշխատավարձի բարձրացում, թե՝ ոչ:
Նախարարը նշեց, որ ԿԳ նախարարությունը ձգտելու է այնպես անել, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրանա. «Մենք պետք է հասկանանք, թե տնտեսական առումով ինչ հնարավորություններ կունենանք հաջորդ տարի, ըստ որի էլ կլինեն որոշումները: Ես պետք է ասեմ, որ «Ուսուցիչ» ծրագրով մենք հաջորդ տարի նախատեսում ենք ուսուցիչների վերապատրաստում, ինչի արդյունքում նրանց աշխատավարձը կբարձրանա»: