Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ վերջինիս հետ ցանկանում է խոսել ղարաբաղյան հակամարտության մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, Ալիևը վստահություն է հայտնել, որ կայանալիք հանդիպումը նոր թափ է հաղորդելու դրանց զարգացմանը:
Ալիևը նաև խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկայի մասին՝ վստահություն հայտնելով, որ հետայսու ևս այդ մասով առաջընթաց կլինի: