Արդեն հայտնել ենք, որ այս գիշեր Մոսկվա-Սոչի չվերթն իրականացնող Utair ավիաընկերության Boeing 737 օդանավը Սոչիում վայրէջք կատարելուց հետո վթարի է ենթարկվել: 164 ուղևոր տեղափոխող օդանավը վայրէջքի պահին կոտրել է շասին, սահել դեպի գետը: Վթարի պահին օդանավի ձախ թևը բռնկվել է:
Միջադեպի պահին օդանավում եղել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, տուժել է 18 մարդ, այդ թվում երեխաներ և կանայք: Տեղի ունեցածի արդյունքում կա մեկ զոհ, ով օդանավի աշխատակից է և օգնել է ուղևորներին տարհանել:
Միջադեպի միակ զոհն օդանավի համակարգային հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանն է, ով ենթադրաբար մահացել է սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով: Ինտերֆաքսի տեղեկություններով, Բեգիյանը սրտի հետ խնդիրներ է ունեցել և մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: