ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում պատասխանել է Ռ.Քոչարյանի՝ հասարակական-քաղաքական շրջանակաների հետ հանդիպումներին և այլ հարցերի։
– Պարոն Սողոմոնյան, երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ եք ստացել: Եղե՞լ են արդյոք շնորհավորանքներ Հայաստանի պետական պաշտոնյաներից:
– Այո: Եվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, և նախկին ու ներկա պաշտոնյաներից, մեր հին ու նոր գործընկերներից և զինակիցներից, հասարակ քաղաքացիներից, Արցախի Հանրապետությունից, արտերկրից: Օգտվելով առիթից կցանկանայի նախագահ Քոչարյանի անունից շնորհակալություն հայտնել բոլորին՝ ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար:
– Դուք ասել եք, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի խորհրդատվություններ է անցկացնում տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Այդ հանդիպումները շարունակվո՞ւմ են:
– Շարունակվում են, թեև գալիք շաբաթ մի փոքր դադար ենք ունենալու: Նախագահ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից ու վերադառնալուն պես կշարունակի քննարկումները ձևավորվող քաղաքական պլատֆորմի վերաբերյալ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում