Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի և նրա հետ հնարավոր համագործակցության մասին

Այդպիսի հարց օրակարգում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, եթե ցանկանում է: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու և նրա շուրջ ԲՀԿ-ի համախմբան հնարավորության մասին:

Հարցին, թե որ դեպքում ԲՀԿ-ն կհամագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ, Ծառուկյանը նշել է, որ առաջիկայում այդպիսի հարց չկա դրված, երբ լինի, այդ մասին կհայտնվի:

Ինչ վերաբերում է Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին, Ծառուկյանը նշել է, որ հարցը գտնվում է իրավական դաշտում  և այդ դաշտում հարցերի պատասխանը տրվելուց հետո իրենք իրենց կարծիքը կհայտնեն:

Նույն շարքից