«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն որոշել է չմասնակցել ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխությանն այն բանից հետո, երբ իմացել է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իր նախկին թիմակից Լուկա Մոդրիչը, այս մասին հայտնում է ESPN-ը:
Պարբերականի տեղեկություններով, պորտուգալացին պատրաստվել է ուղղաթիռով մեկնել Թուրինից և մասնակցել միջոցառմանը, որտեղ նրա և նրա շրջապատի համար պատրաստված է եղել 6 աթոռ: Սակայն միջոցառոմից երկու ժամ առաջ հարձակվողն իմացել է, որ ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մոդրիչը, ինչից հետո չեղյալ է համարել թռիչքը:
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ թուրինյան գրանդի ղեկավարությունը զանգահարել է Ռոնալդուին և հայտնել, որ սպասում են իրեն, սակայն վերջինս հայտարարել է, որ որոշոմը չի փոխելու, ինչից հետո «Յուվենթուսը» ստիպված ՈւԵՖԱ-ին տեղեկացրել է, որ Ռոնալդուն չի ներկայանալու: