Քաղաքական Միջազգային Բարի օր 

Պուտինը հայտարարեց Ադրբեջանի հետ իրականացվող Հյուսիս-Հարավ նախագծի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամենահեռանկարային ուղղություններից մեկը Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցումն է:

«Ամենահեռանկարային նախագծերից մեկը համարում եմ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի ստեղծումը, որն արևմտաեվրոպական շուկան կկապի ասիական արտադրողների հետ, թույլ կտա էականորեն արագացնել բեռնափոխադրումները Հարավային Ասիայից և Մերձավոր Արևելքից՝ Իրանի տարածքով դեպի Եվրոպա»,-ասել է Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

Այդ միջանցքի ընդհանուր երկարությունը կազմելու է ավելի քան 7 հազար կիլոմետր, այն իր մեջ ներառելու է երկաթուղի, ավտոմոբիլային ճանապարհ և այլն: Միջանցքի ամենաերկար մասն անցնելու է Ռուսաստանի և Ադրբեջանի տարածքով:

Վերոնշյալ միջանցքի առանձին հատվածների շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, հաջորդ տարի որոշակի ամփոփումներ կլինեն:

Նույն շարքից