ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի ուղղությամբ այսօր` սեպտեմբերի 2-ին կրակոցներ են հնչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում աել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Նա նշել է, որ կրակոցների հետեւանքով հրդեհ է բռնկվել միջդիրքային տարածքում, որը մինչեւ հիմա շարունակվում է։
Գյուղապետի խոսքով, գյուղը վնասներ չի կրել։