Իրկուտսկի երկրամասում անհետացած Ми-8 ուղղաթիռը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Հայտարարության մեջ նշվում է, որ ուղղաթիռի կործանման վայրը հայտնի է, անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություններ չկան:
Վթարի ժամանակ ուղղաթիռում անձնակազմի 3 անդամ է եղել: