Միջազգային Քաղաքական Բարի օր 

Մակրոնը խոսել է Պուտինի երազանքի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հարգում է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին, ով, սակայն, երազում է Եվրամիության փլուզման մասին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Մակրոնը խոսել է շվեդական լրատվամիջոցի հետ զրույցի ժամանակ:

«Ես հարգում եմ Վլադիմիր Պուտինին և այն մարդկանցից մեկն եմ, ովքեր մտածում են, որ մենք պետք է նոր մոտեցում ցուցաբերենք Ռուսաստանի հետ անվտանգության մասով, մենք պետք է երկխոսություն ունենանք Ռուսաստանի հետ: Սակայն Պուտինի երազանքը ԵՄ-ի նկատմամբ դոմինանտությունն է»,-ասել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահները վերջին անգամ հանդիպել են հուլիսի 15-ին: Այն ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարեց, որ այդ հանդիպումը կողմերին թույլ կտա շարունակել երկխոսությունը՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ:

Նույն շարքից