ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում մեկնել Ռուսաստան և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան օգտատերերի հետ հարցուպատասխանի ժամանակ:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ դա լինելու է Պուտինի հետ արդեն երրորդ հանդիպումը:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Փաշինյանն ասել է, որ դրանք կրում են նորմալ, աշխատանքային բնույթ:
«Մենք մեր շփումները շարունակում ենք տարբեր մակարդակներում: Վստահ եմ, որ նախագահ Պուտինի հետ մեր հանդիպման ժամանակ մենք մանրամասնորեն կքննարկենք բոլոր հարցերը և կգտնենք շատ որոշումներ: Չեմ ցանկանում պնդել, որ բոլոր հարցերը կլուծվեն, սակայն վստահաբար ցանկանում եմ ասել, որ մեր համագործակցությունը շարունակվում է և շարունակվում է նորմալ հունով»,-ասել է վարչապետը: