Բրիտանական Ռոչեսթեր քաղաքում ամուսինը կնոջից գաղտնի թաղման բյուրոյից գողացել է զոքանչի դին: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Փեսայի խոսքերով, իրեն անհանգստացրել է թաղման բյուրոյի սեփականատիրոջ բացակայությունը և մտքերը, որ որևէ մեկը չի զբաղվելու զոքանչի հուղարկավորությամբ: Երբ հուղարկավորությանը մնացել են հաշված ժամեր, փեսան որոշել է գործի անցնել: Նա օրը ցերեկով մուտք է գործել թաղման բյուրո և գողացել զոքանչի դին՝ այն վարձակալած մեքենայով տեղափոխելով այլ թաղման բյուրո:
Հուղարկավորությունը հաջող է անցել, գողի կինը նույնիսկ չի իմացել կատարվածի մասին: