Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթել է սիրիական քաղաքացիական պատերազմում, սակայն առանց իրավիճակի քաղաքական լուծման խաղաղություն չի լինի:
«Մենք պետք է խոստովանենք, որ Ասադը հաղթել է պատերազմը: Սակայն նա չի հասել խաղաղության»,-ֆրանսիացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Sputnik International-ը:
Լե Դրիանի խոսքերով, խաղաղության հասնելու համար պետք է հարցին տրվի քաղաքական լուծում և դա պետք է արվի միջազգային միջնորդների մասնակցությամբ: Նրա կարծիքով, եթե նույնիսկ Դամասկոսն իր վերահսկողությունը հաստատի Իդլիբում, դա հարցին լուծում չի տա: