Հասարակություն 

Այրվել է Բրազիլիայի հնագույն թանգարանը. Ոչնչացել է 20 միլիոն թանգարանային նմուշ

Ռիո դե Ժանեյրոյում ամբողջությամբ այրվել է Բրազիլիայի ազգային թանգարանը, որը հանդիսանում է երկրի հնագույն գիտական կենտրոնը: Ինչպես հայտնում է Globo-ն, միջադեպի արդյունքում մարդիկ չեն տուժել:

Հրդեհը բռնկվել է թանգարանի փակվելուց հետո, իսկ անվտանգության աշխատակիցները կարողացել են ժամանակին լքել շինությունը: Հրդեհի զոհ դարձած թանգարանում հաշվվել է մոտ 20 միլիոն թանգարանային նմուշ:

Հրդեհի պատճառները հայտնի չեն:

Հավելենք, որ վերոնշյալ թանգարանը բացվել է 1818 թվականին Պորտուգալիայի թագավոր Ժուան VI-ի կողմից: Այս տարի հունիսին այն տոնել էր իր 200 ամյակը:

Նույն շարքից