Քաղաքական Միջազգային 

Պուտինը հայտարարել է, որ շարունակելու է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Ռուսաստանը մտադիր է շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը մասնավորապես նշել է, որ հանդիպման ժամանակ խոսել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների մասին՝ չմոռանալով նաև ԼՂ հակամարտությունը. «Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, մտադիր է հետայսու ևս շարունակել հակամարտության կարգավորման գործընթացին աջակցությունը»:

Հիշեցնենք, որ Պուտին-Ալիև հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 1-ին, Սոչիում: Իսկ  երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում մեկնելու է  Ռուսաստան և վարչապետի պաշտոնում արդեն 3-րդ անգամ հանդիպելու է Պուտինի հետ:

 

Նույն շարքից