Էս ի՞նչ էր :
«Մեր դեմ խաղ չկա. Վանո Սիրադեղյան.
«Ո՞վ է այն տղամարդը». Ռոբերտ Քոչարյան.
«Ինչքան ուզենք՝ այնքան կխփենք». Սերժ Սարգսյան.
«Մեր դեմ խաղ չկա». Հայկ Մարության...
Կամ ի՞նչ է նշանակում՝ «պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք սպիտակներն ենք, իսկ ովքեր մեր դեմ են՝ սեւ» (հիշելով եմ վերաշարադրում, քանի որ բոլոր տեղերից տեսանյութը ջնջել են): Կամ որ «մեր թիմում հավաքված են բոլոր այն ուժերը, որոնք վերջին 20 տարում պայքարել են ռեժիմի դեմ»: Սա արդեն ժպտալու էլ չի: Սա պարզ մեծամտության, չհիմնավորված ինքնագոհության եւ պարզ ստի համադրություն է: Կարծում եմ Նոր Հայաստանի մայրաքաղաքը ղեկավարել հավակնող Հայկ Մարությանը ոչ թե պետք է համացանցից մաքրի իր հայտարարությունների հետքերը, այլ պետք է ներողություն խնդրի հանուն Նոր Հայաստանի տարիներ շարունակ պայքարած, բանտերով, կալանավայրերով, հետապնդումների միջով անցած այն բոլոր քաղաքացիներից եւ քաղաքական գործիչներից, որոնց 1 տոկոսն էլ ընդգրկված չէ մեր մրցակից ՔՊ-ի/Իմ քայլի հարգելի թիմում եւ որոնք իրենց կյանքի լավագույն տարիներն են նվիրել այդ պայքարին, ի տարբերություն իրեն՝ նման պարծենկոտ հայտարարություններ անող թեկնածուի:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ խուրշուդյան