Միջազգային Քաղաքական 

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին համեմատել է վիշապօձի հետ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել միաձայն որոշումների կայացման սկզբունքից, որպեսզի ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով չլինի ինչպես «նապաստակը վիշապօձի առաջ»:

Մաասը, մեկնաբանելով Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, քննադատել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին վերջինիս հայտարարությունների համար, որ Եվրամիությունը Միացյալ Նահանգների թշնամին է:

«Տնտեսական պատժամիջոցների կամ մաքսային տուրքերի դեպքում մենք չպետք է նստենք ինչպես նապաստակը վիշապօձի առաջ», - ասել է նախարարը:

Նա նաև հավաստիացրեց, որ խոսքը Եվրոպայի անհամաձայնության մասին չէ՝  հիշեցնելով Եվրամիության միակողմանի արձագանքը Վաշինգտոնի մաքսատուրքերի ներդրմանն ու Իրանի միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը:

Նույն շարքից