Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանը պետք է իր պարտավարություններն ամբողջությամբ կատարի. Լավրովը հայտնել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

analitik.am

Առաջիկայում հանդիպում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր առաջնորդը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները: Մեզ համար իհարկե միևնույնը չէ, թե ինչպես են այս իրավիճակում դրսևորվում ՀԱՊԿ-ում Հայաստանի պարտականությունները: Այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է ամբողջությամբ կատարել: Դա վերաբերում է նաև կազմակերպության հեղինակության և վարկանիշի բարձրացմանը»,-ասել է Լավրովը:

Ավելի վաղ Պուտինի հետ հանդիպման մասին հայտարարել էր նաև ՀՀ վարչապետը:

Նույն շարքից