Հասարակություն 

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող և Հայաստանում ձերբակալված թուրքը երկու ամսով կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Որպես Օքսուզի խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Նույն շարքից