Հայկ Մարությանն, իհարկե, ակտիվ քաղաքացի է։ Դրանում կասկած չկա։ Ժամանակին նա մասնակցել է նշանակալի բոլոր բողոքի ակցիաներին։ Եվ տրանսպորտի գնի հետ կապված, և Մաշտոցի այգու հետ կապված, և էլի ու էլի։ Սա նրան պատիվ է բերում։ Սա նրա քաղաքական թիմին նրան քաղաքապետի թեկնածու առաջադրելու հիմք է տալիս։
Բայց երբ նա հայտարարում է, թե կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր․․․և բոլոր նրանք ովքեր չեն ցանկանում, որ մենք հաջողության հասնենք սև ուժերն են ․․․ մեր դեմ խաղ չկա, նշանակում է նա չի հասկացել, թե ինչ է նշանակում առաջադրվել քաղաքապետի թեկնածու, լինել քաղաքական թիմի անդամ, լինել իշխանության թիմում և սեփական գործողություններով այդ թիմին հաջողություն ապահովել։
Հասկանալի է, իհարկե, թե ինչ է նա իր այս սխալ ձևակերպումներով ասել ցանկացել և ում են ուղղված այս խոսքերը, բայց պարզ է 100%՝ նա իր նոր կարգավիճակը չի ընկալում։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան