Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի դուստրը հարց է ուղղել նախագահ Սարգսյանին վերջինիս դեսպանության մասին

Ուսումնական տարվա մեկնարկի առիթով  Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այցելած  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ վերջինիս հարց է ուղղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը:

«Մենք գիտենք, որ Դուք եղել եք Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, ինչ հաջողություններ եք ունեցել այդ գործունեության մեջ»,-հարցրել է վարչապետի դուստրը:

Նախագահը նախ նշել, որ պետք չէ աշխատել մի օր շնորհակալության արժանանալու համար. «Երբ աշխատեք, մի սպասեք, որ ձեզ շնորհակալություն հայտնեն: Եթե ժամանակը գա, կգան ու կասեն»:

Նախագահի խոսքերով, եթե Բլեյանը ժամանակին շնորհակալության սպասեր իր դպրոցը բացելու համար, սակայն դրան չարժանանալուց հետո կանգ առներ, սխալ կլիներ. «Շնորհակալության համար չես անում»:

Ինչ վերաբերում է իր գործունեությանը, նախագահ Սարգսյանը նշել է, որ սխալ կլինի, եթե ինքը գնահատական տա իր արածին:

 

Նույն շարքից