Հասարակություն 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման պահանջներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի զարգացման և նոր միջուկային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունից՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 hավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 hավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ նշանակել Միրոսլավ Լիպարին:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար նշանակել Վահրամ Պետրոսյանին:

Նույն շարքից