Հասարակություն 

Չեչեն օրենքով գողերը որոշել են իրենց առաջնորդի անունը

Ազգությամբ չեչեն օրենքով գողերը որոշել են, թե ով է լինելու իրենց ղեկավարը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ահմեդ Դոմբաևին, ով առաջիկայում կհայտնվի ազատության մեջ: Այս մասին հայտնում է Ռոսբալթը՝ հավելելով, որ վերջինս ավելի հայտնի է Ահմեդ Շալինսկի անունով:

Շալինսկին գտնվում է Չելյաբինսկի երկրամասում և պետք է ազատ արձակվեր դեռ ամռանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նռնականետով կրակել էին ազգությամբ չեչեն մեկ այլ հայտնի օրենքով գողի՝ Ռաուլ Բարցբայի Range Rover-ի վրա:

Նույն շարքից