Աշխարհի կրկնակի չեմպիոն բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն գնել է իսպանական «Վալյադոլիդ» ֆուտբոլային ակումբը, այս մասին հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Ինչպես նշել է «Վալյադոլիդի» նախագահ Կառլոս Սուարեսը, բրազիլացին ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի 51 տոկոսը:
«Ես ցանկանում եմ, որ բոլորս մասնակցենք այս ակումբի ձևավորմանը և երկրպագուներին հրավիրում եմ մասնակցելու այս նախագծին: Ես ցանկանում եմ, որ դուք լինեք ակումբի ներկայի և ապագայի մի մասը»,-հայտարարել է Ռոնալդոն: