Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով մեկնելու է Իրան: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Պուտինն Իրան է մեկնում Սիրիայի հակամարտության կարգավորման համար ստեղծված եռակողմ ֆորմատով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հերթական հանդիպմանը մասնակցելու համար:
Բացի եռակողմ հանդիպումից նախատեսվում է, որ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենան Իրանի և Թուրքիայի նախագահների հետ: