«Третье сентября» հայտնի երգի կատարող Միխաել Շուֆուտինսկին պատմել է, թե ինչպես է անցկացնելու սեպտեմբերի 3-ը:
Երգիչը նշել է, որ օրն անցկացնելու է ընկերների շրջապատում:
«Այսօր ընկերոջս ծննդյան օրն է, հյուր կգնամ նրան»,-ասել է երգիչը:
«Третье сентября» երգը վերջին տարիներին դարձել է համացանցում մեմերի հիմնական թեմաներից մեկը:
Նշենք, որ երգն առաջին անգամ կատարվել է 1993 թվականին: Դրա հեղինակներն են Իգոր Նիկոլաևն ու Իգոր Կրուտոյը: