Քաղաքական 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից մեկը դուրս եկավ պայքարից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր վերջնական հաստատում է այն ուժերի ցանկը, ովքեր մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին:

Քիչ առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ նիստը սկսելուց առաջ գրություն է ստացվել  Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունից, որով կուսակցությունը ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ չի մասնակցելու ընտրություններին:

Կուսակցությունը նաև բարի երթ է մաղթել ընտրություններին մասնակցող ուժերին:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 13 ուժ՝ 9 կուսակցություն և 4 դաշինք:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է 12 ուժ:

Նույն շարքից